Պետք է պառկեցնել գետնին նոր ստուգե՞լ, թե՞ ստուգել՝ նոր պառկեցնել․ ՔՊ պատգամավորը՝ թիկնապահների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 12:20
Սերբիայի նախագահը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին
25.05.2026 | 12:11
Ռուբիոն վաղը Հայաստան կգա // Մեդվեդևը սպառնում է ՀՀ-ին գազի գնի թանկացմամբ․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 12:09
Վռնդել են Ռուսաստանից, խոպան էր գնացել. բանավեճ սկսվեց Փաշինյանի և գյումրեցիների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 12:06
Սամվել Կարապետյանը հայտարարություն է անում․ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:02
Արման Թաթոյանի քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 12:01
Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին
25.05.2026 | 11:55
Լուիս Սուարեսի հեթ-տրիկն օգնել է «Ինտեր Մայամիին» հաղթել 6։4 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:31
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով պատրաստ է
25.05.2026 | 11:21
Կործանիչներ՝ Երևանի երկնքում․ ԶՈՒ-ն պատրաստվում է շքերթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 11:11
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատարներ. կան տուժածներ
25.05.2026 | 11:08
Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը
25.05.2026 | 10:59
Զովունիում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգության կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՆԳՆ
25.05.2026 | 10:47
Էդուարդ Սպերցյան․ «Հնարավոր է՝ իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»
25.05.2026 | 10:38
ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը բացելու հարցում․ NYT
25.05.2026 | 10:28
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոսում»
Բոլորը

ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցը։

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, հայտնեց, որ ՀՀ-ում մասնավոր անձը 3 թիկնապահից ավելի չի կարող ունենալ, և նրանք պետք է տվյալ անձի հետ միևնույն մեքենայում գտնվեն, այլ ոչ թե՝ հավելյալ ուղեկցող մեքենայում։
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին, ասաց․ «Ասացիք, որ պահպանվող անձը պետք է շրջի մեկ մեքենայով ու երեք թիկնապահով, այդ թվում՝ վարորդ-թիկնապահով: Իրականության մեջ հաճախ տեսնում ենք երկու մեքենա, բայց հնարավոր է՝ երկրորդում լինեն տվյալ անձի ընկերները, երբ ոստիկանությունը ցանկանում է այս օրենքը կիրառել, քաղաքացին ասում է՝ երկրորդ մեքենայում թիկնապահներ չեն, իր ընկերներն են: Ինչպե՞ս ենք զանազանելու»:

Փոխնախարարը պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է բացառապես պահնորդական գործունեության իրականացման շրջանակին ու պահնորդների քանակին։

Հետո Սերգեյ Բագրատյանը շարունակեց հնչեցնել իր հարցադրումները թիկնապահների գործունեության վերաբերյալ։ «Քաղաքացիների շրջանում տարածված խոսույթ է, որ այսինչ գործարարին ու նրան ուղեկցող անձանց պառկեցրել են գետնին. ուզում եմ հասկանալ՝ պետք է սկզբից պառկեցնել ստուգե՞լ, տեսնել՝ իրականություն է, այսինքն՝ թիկնապահներ են, թե ոչ, թե՞ ստուգել, նոր պառկեցնել՝ իրականություն է, թե ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Պատգամավորի բարձրացրած խնդրի վերաբերյալ փոխնախարարը մեկնաբանեց, որ ցանկացած իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է՝ կոշտ գործողություններ լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։