Պապիկյանը հստակ չի պատասխանում, Factor TV-ի աղբյուրները հաստատում են՝ գիշերը Սոթքում կրակոցների ձայներ են լսվել

Լուրեր

27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
Բոլորը

Մինչ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հստակ պատասխան չի տալիս՝ ադրբեջանական կողմը գիշերը կրակել է Սոթքում, թե ոչ, Factor TV-ի աղբյուրները հաստատում են տեղեկությունը։ Կրակոցներ հնչել են մոտավորապես ժամը 00։00-ից մինչև 03։00-ի միջակայքում։ Թե քանի՞ կրակոց է արձակվել՝ մեր աղբյուրները դժվարանում են ասել, սակայն նշում են որ դրանք սակավաթիվ չեն եղել։

Սոթքի ուղղությամբ հնչած կրակոցների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Պապիկյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»,- ասաց Պապիկյանը՝ այդպես էլ ուղիղ չպատասխանելով գիշերը կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մարտի 19-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, որ ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։

«Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- գրել էր Փաշինյանը։

Ադրբեջանական կողմն արդեն 6-րդ օրն անընդմեջ գրում է, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է բոլոր հաղորդագրությունները։ Հակառակորդի այսօրվա տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այսինքն՝ նշել են նաև Սոթքի ուղղությունը, որտեղ հենց իրենք են կրակել։ 

 

Արփի Հակոբյան