ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում «անուղղակի բանակցություններ» կկազմակերպի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ԱՄՆ-ն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում անուղղակի բանակցություններ կկազմակերպի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև: ABC-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մի խումբը լինելու է մի սենյակում, մյուս խումբը՝ մեկ այլ։ Նրանք կնստեն, կխոսեն, կգնան: Մի տեսակ մաքոքային դիվանագիտություն հյուրանոցում, այդպես է աշխատելու: Եվ այդ ժամանակ մենք կբացահայտենք, թե ինչ դիրքորոշում ունեն»,- պարզաբանել է Քելլոգը:

Հանդիպմանը Վաշինգտոնը ներկայացնելու են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էին, որ մարտի 24-ին Ռիադում նախատեսված է ԱՄՆ-ի հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ։

Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան բանակցություններում կներկայացնի «տեխնիկական թիմը»։ Նա նշել էր, որ նախ կկայանա հանդիպում ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև, այնուհետև ամերիկացիները կհանդիպեն ռուսների հետ։ Բանակցությունների թեման լինելու է էներգետիկ օբյեկտների հետ կապված հրադադարի ռեժիմի հաստատումը։

Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի