Վարչապետի աշխատակազմից չեն հայտնում՝ արդյոք Փաշինյանը Մոսկվայում մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից չեն հայտնում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի աշխատակազմից միայն նշել են, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկություն։

Մարտի 14-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո Կրեմի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել և ընդունել է ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Երեկ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Մոսկվան ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն մայիսի 9-ին կայանալիք միջոցառումներին։
«Մենք միայն ողջունում ենք, սպասում ենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ղեկավարներին։ Մենք միայն ուրախ ենք տեսնել այն երկրների ղեկավարներին, որոնք հրավերներ են ստացել և հաստատել իրենց մասնակցությունը»,- ասել էր Զախարովան:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել Մոսկվա և չէր մասնակցել Հաղթանակի շքերթին։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի տոնակատարություններին մասնակցել էր 2023 թվականի մայիսի 9-ին։

Մանյա Պողոսյան