ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի շրջափակում չկա

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել են, որ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում, իբր, շրջապատված են։ Ոչ միայն Կիևը, այլև շատ անկախ վերլուծաբաններ, սակայն, պնդում են, որ դա այդպես չէ։

ԱՄՆ մի քանի հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, հանգել են եզրակացության, որ ուկրաինական բանակը նահանջում է Կուրսկի շրջանից, բայց ընդհանրապես շրջապատված չէ, Reuters-ին հայտնել են երեք ամերիկյան և մեկ եվրոպական անանուն աղբյուրներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրանցից երկուսն ասել են, որ վերջին շաբաթվա ընթացքում հետախուզական տվյալներով կիսվել են Սպիտակ տան հետ:

Մարտի 13-ին Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում ունեն «միայն երկու տարբերակ՝  հանձնվել կամ մահանալ»։ Հաջորդ օրը Թրամփը սոցցանցերում գրել էր, որ խնդրել է Պուտինին խնայել ուկրաինացի զինվորների կյանքը, ինչը մարտի 18-ին նրանց հեռախոսազրույցի թեմաներից մեկն էր: Թրամփը երկուշաբթի և երեքշաբթի նույնպես մի քանի անգամ կրկնել է Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման մասին իր պնդումները:

Ի պատասխան Reuters-ի հարցման՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը մատնանշել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի երեկվա հայտարարությունը Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի զրույցի բովանդակության վերաբերյալ։ Դրանում նշվում է Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները սերտորեն փոխանակելու համաձայնության մասին։

Սպիտակ տունը, ԿՀՎ-ն և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրաժարվել են լրատվամիջոցին  մեկնաբանություններ տալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի