Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը դատապարտվեց ավելի քան 10 տարվա ազատազրկման

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Թուրքիայի կողմից հետապնդվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի եղբայրը՝ Քութբեթթին Գյուլենը, դատապարտվել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվել է Իզմիրի ծանր հանցնագործությունների դատարանում. փոխանցում է ermenihaber-ը:

Քութբեթթին Գյուլենը կալանավորվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ տարվող հետաքննության շրջանակներում 2016-ին:

Նրա նկատմամբ առաջադրված էր «գյուլենական համայնքի օգտին հայտարարություններ անելով  ժողովրդի շրջանում ատելություն սերմանելու»  մեղադրանք։

Երբ նրան կալանավորել էին, նա աշխատում էր թուրքական հայտնի «Kaynak» հոլդինգի հետ առնչություն ունեցող «Çağlayan» տպարանում։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ հոլդինգը գտնվում էր գյուլենականների վերահսկողության տակ։

Գյուլենի եղբայրն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել և պահանջել է, որ իրեն ազատ արձակեն։ Նա տեղեկացրել է, որ վատառողջ է։ Սակայն դատարանը մերժել է այդ պահանջը և որոշումը թողել անփոփոխ։

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է  2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Թուրքական կողմը ավելի քան 2 տարի ԱՄՆ-ից պահանջում է, որ Գյուլենը արտահանձնվի, սակայն Վաշինգտոնը չի բավարարում այդ պահանջը մինչ օրս։