Ոչ ստանդարտ հորեր կան, շինարարները մրցույթի չեն մասնակցում․ փոխնախարարը՝ խորքային հորերի լուծարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնեց տիրազուրկ խորքային հորերը հարցը։ Պատգամավորը նշեց, որ հանրապետությունում կան տիրազուրկ խորքային հորեր, որոնց ջուրը չի կառավարվում և հոսում է։ Դանիելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հարցը նույնպես բարձրաձայնել է, իսկ պատկան մարմինները հայտնել են, որ գումար են հատկացնելու տիրզուրկ խորքային հորերի կոնսերվացման կամ լուծարման համար։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նախարարությունը ոչինչ չի արել տիրազուրկ խորքային հորերի կոնսերվացման կամ լուծարման ուղղությամբ։

ՇՄՆ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը չհամաձայնեց Գառնիկ Դանիելյանի հետ, թե իրենք ոչինչ չեն արել։ Փոխնախարարը պարզաբանեց, որ նախորդ տարի պետք է տիրազուրկ խորքային հորերի լուծարման աշխատանքներ իրականացնեին, բայց պարզվել է, որ կան բավականին շատ ոչ ստանդարտ խորքային հորեր, որոնց կոնսերվացման համար ոչ ստանդարտ լուծումներ են պետք։ Գաբրիելյանի խոսքով՝ շինարարները չեն մասնակցել կոնսերվացման համար հայտարարված մրցույթին, հետևաբար, նախատեսված քանակությամբ հորեր չեն լուծարվել։ Նա ասաց, որ այս տարի խոսել են տարբեր շինարարական ընկերությունների հետ, որոնք կոնսերվացման իրենց եղանակն են առաջարկել, այժմ այդ հարցերը քննարկում են։

Հիշեցնենք, որ Factor TV-ին նկարահանել էր Արարատյան դաշտում գտնվող տիրազուրկ հորերը։ Ըստ ՇՄՆ-ի՝ Արարատյան դաշտում 58 տիրազուրկ հոր կա, որոնք ենթակա են կոնսերվացման կամ լուծարման։