Արդյո՞ք ՀՀ-ն մինչև տարեվերջ մտադիր է վճարել ՀԱՊԿ անդամավճարը․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցությունից, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է մինչև այս տարվա վերջ վճարել ՀԱՊԿ անդամավճարը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ»։ ՌԴ պաշտոնյան միևնույն ժամանակ նշել էր, որ «հավանաբար, ոչ մեկին չեն վտարի»։

«Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտականության ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով, «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրմամբ ՀՀ-ն որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»,- նշված է ԱԳՆ-ի պատասխանում։

Արտաքին գերատեսչությունից նաև ընդգծել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն, կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը չի կրում հանրային բնույթ։

Մինչդեռ, ըստ ԱԳՆ-ի, առհասարակ բարձրացած հարցերը կարգավորվում են «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության» և համապատասխան փաստաթղթերի դրույթներով։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է։

Կրեմլից արձագանքել էին՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։

ԱԳՆ-ից էլ հայտարարել էին, որ Հայաստանը դադարեցրել է այս կազմակերպության ֆինանսավորումը և ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Դրա հետ մեկտեղ, ըստ արտաքին գերատեսչության, Հայաստանը չի առարկում կազմակերպության 2024 թվականի բյուջեի սահմանափակ ձևաչափով հաստատման դեմ։

Նիկոլ Փաշինյանն անցած տարի հունիսի 12-ին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, ակնարկել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Վարչապետը, խոսելով Ռուսաստանի առաջնորդած կառույցի մասին, շեշտել էր՝ «մենք կորոշեն երբ դուրս գալ այդ դաշինքից»։

2024 թվականին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինչպես նաև՝ ինքնիշխանության և պետականության համար։

Մանյա Պողոսյան