Ավագանու մանդատը դրել է, հիմա ինչ-որ նախաձեռնություն է բերել, ստորագրահավաքն էլ՝ մանիպուլյատիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստին «ՔՊ» և «Հանրապետություն» խմբակցությունները չմասնակցեցին «Մայր Հայաստան» խմբակցության նախագծի քննարկմանը, և արդյունքում նիստ տեղի չունեցավ, քանի որ նիստ վարող չկար։ Նախագիծը ներկայացնելու համար քաղաքապետարան էր եկել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց դիրքորոշումն արդեն արտահայտել են՝ մասնակցելով ստորագրությունների հիմքով այլ խմբակցության (նկատի ունի «Ազգային առաջընթաց խմբակցությունը – խմբ․) ներկայացրած նախագծի քննարկմանը։

«Հիմա ստորագրահավաք է կազմակերպել մի մարդ, որն ավագանու անդամ է ընտրվել, չի եկել որևէ նիստի, միանգամից մանդատը դրել է, հիմա ինչ-որ նախաձեռնություն է արել՝ ստորագրահավաք և գիտենք, որ դա, ըստ էության, մոլորեցնող բնույթ է կրել։ Որովհետև իրենք 300 դրամի պաստառով պտտվել են և ասել են, որ 300 դրամ է հավաքվել և մարդիկ դա իմանալով են ստորագրել։ Մենք գտնում ենք, որ հարցն այլևս արդիական չէ, որովհետև իրենց բոյկոտն էլ հաջողության չհասավ»,- նշեց Գալջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան