ԵՄ դիտորդները կհեռանա՞ն հայ-ադրբեջանական սահմանից․ ինչու է Հայաստանը համաձայնվել Բաքվի առաջարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Բոլորը

Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է դուրս բերվի  հայ-ադրբեջանական սահմանից․ այս հարցը երեկվանից ակտիվորեն քննարկվում է հանրային-քաղաքական տիրույթում։ Առիթը խաղաղության պայմանագրի նախագծի վերջին երկու կետերի շուրջ կողմերի միջև պայմանավորվածության հասնելու հայտարարությունն էր։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանին երրորդ երկրների ուժեր չեն տեղակայվի, իսկ միջազգային հայցերը հետ կկանչվեն»,- այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտորդական առաքելության տեղակայումից հետո Հայաստանը լայնածավալ էսկալացիաներ չի ունեցել՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ երրորդ երկրների ուժերի չտեղակայման կետը փաստացի վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելությանը։ Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն անվտանգության ավելի մեծ երաշխիք է, քան դիտորդական առաքելությունը։

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից 4 ամիս անց Փաշինյանն Ազգային ժողովում ուշագրավ հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ մինչև ԵՄ դիտորդների՝ Հայաստան ժամանելու որոշումը, Ադրբեջանը մշտապես արևմտյան հարթակներում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ, ինչին էլ հաջորդել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման՝ Փաշինյանի առաջարկը։

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում սկսեց գործել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից երկու ամիս ժամկետով։ Նպատակը խաղաղությանն ու կայունությանն աջակցելն էր, հրադադարի խախտումներն արձանագրելը։ Factor TV-ն շուրջ մեկ տարի առաջ ԵՄ պարեկների հետ շրջայց էր կատարել, և Խաչիկ գյուղի բնակիչները պատմել էին, թե ինչ ազդեցություն է ունեցել նրանց տեղակայումը սահմանին։

Դիտորդական առաքելության անձնակազմի թիվը երկու տարվա ընթացքում 40-ից հասավ ավելի քան 200-ի, ներառյալ՝ միջազգային և տեղական անձնակազմը։ Փետրվարի 20-ից ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը սկսեց նոր մանդատի շրջանակում աշխատանքը՝ երկու տարի ժամկետով։

Բաքուն շարունակաբար ԵՄ առաքելությանը քննադատել է, պնդել, որ դիտորդները Հարավային Կովկասում սրում են իրավիճակը։ Ավելի ուշ պարզվեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը։

Ամիսներ առաջ Փաշինյանը հայտնեց, որ  հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից։ Ստացվում է, ադրբեջանական կողմը չի ընդունել այս առաջարկը, և ԵՄ դիտորդների պարեկությունը սահմանին կավարտվի ոչ թե սահմանազատումից, այլ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան