Թշնամու առաջ ծնկի գալը դո՞ւխ է պահանջում. Արթուր Խաչատրյանը` Արայիկ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սա հերթական ձախողումն է ՀՀ իշխանությունների և, մասնավորապես, դիվանագիտության. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Միակ հիմնավորումը, որ ԱԳ նախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն, դա բխում է ՀՀ-ի շահերից։ Այսինքն՝ Ադրբեջանն ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են։ Հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում ՀՀ ժողովրդին և համայն հայությանը, որ եթե մենք Ադրբեջանի պահանջներին չենթարկվենք, պատերազմ կլինի»,-ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ իրենք ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին են դիմել, որպեսզի մատնանշի գոնե մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանան ասել «փոխզիջում»․ «Եթե ԱԳ նախարարը չի կարողանում Ադրբեջանի կողմից գոնե մեկ զիջում ներկայացնել, ինչի մասին է խոսքը։ Փոխզիջում չի կարելի համարել մի գործընթաց, որի մի կողմը անընդհատ զիջում է»։

Հարցին, թե այս դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախապայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, և ամեն ինչ պետք է արվի, որ այդ թուղթը, որի նախագիծը, միգուցե, Բաքվում է գրվել և ուղակվել, չանցնի»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Փաշինյանը շտապում է. «Եկել է իշխանության՝ խաղաղության խոստումով և հիմա իրեն պետք է մի թղթի կտոր՝ անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբեռլենի նման թափահարի, թե խաղաղություն է բերել։ Բայց էդ թուղթն ի՞նչ բերեց Եվրոպայի գլխին»։

Նա նշեց, որ Ադրբեջանը դեռ «պոչ է խաղացնելու», որ իր նախապայմանները նորից առաջ տանի։

Մանրամասները` տեսանյութում։