ՀՀ բոլոր ճանապարհները և ենթակառուցվածքները մնալու են մեր ինքնիշխանության և օրենսդրության ներքո․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստից։

ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա, այսպես կոչված, միջանցքի մասին։ Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ նշելով, որ ՀՀ բոլոր ճանապարհները, երկաթուղիները և ենթակառուցվածքները մնալու են ՀՀ ինքնիշխանության և օրենսդրության ներքո։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Բայրամովը շեշտել էր՝ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։ Այդ հայտարարությունից միայն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ Հայաստանն ընդունում է երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։ «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։