Փաշինյանի մեսիջը՝ թուրք հասարակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Եթե Դուք կցանկանաք՝ թուրք հասարակությանն ինչ-որ մի բան փոխանցել, ինչ-որ մեսիջ փոխանցել, ինչպե՞ս կուզեք, որ այն ներկայացվի՝ ՀՀ վարչապետին հարց է ուղղել թուրքական ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Այո կուզեմ: Գիտե՞ք ինձ ինչը զարմացրեց, ինչով Դուք սկսեցիք Ձեր խոսքը։ Դուք ասացիք, որ ձեզ մոտ կա արտահայտություն՝ «ջուրը փոքրին, խոսքը մեծին»։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ էլ կա այդ արտահայտությունը: Ես պիտի ասեմ հետևյալը, որ Թուրքիայի ներկայացուցիչների հետ սա իմ շփումների ամենազարմանալի հատվածն է ինձ համար, որովհետև ամենատարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումների, բանակցությունների, դիվանագիտական քննարկումների ընթացքում, երևի նաև տարածաշրջանային այդպիսի սովորություն կա, անընդհատ հղում ենք անում մեր ժողովրդական առածներին։

Չչափազանցնեմ, երևի գոնե երեք-չորս դեպք եղել է, երբ Թուրքիայի ներկայացուցիչների հետ զրույցում, կամ ես եմ ասել, ասել եմ, որ Հայաստանում այսպիսի առած կա և մեջբերում եմ արել, և Թուրքիայի զրուցակիցն ասել է, գիտեք ինչ, մեզ մոտ էլ այդպիսի ասացվածք կա, կամ Թուրքիայի ներկայացուցիչն է ասել, մեզ մոտ ասում են, ես էլ ասել եմ, բայց գիտեք ինչ, մեզ մոտ էլ են այդպես ասում: Հիմա ես շատ զարմացա, երբ Դուք հենց առաջին բառերը խոսեցիք, խոսեցիք նրա մասին, որ ձեզ մոտ ասում են՝ «ջուրը փոքրին, խոսքը մեծին»: Սա արտահայտություն է, որ Հայաստանում լայնորեն տարածված է, և ես հազարավոր անգամներ այս արտահայտությունը լսել եմ մեր մեծերից, և ես ինքս էլ արդեն լինելով, դառնալով ծնող և տարիքով մեծի կարգավիճակում, ինքս էլ հազարավոր անգամներ օգտագործել եմ մեր երեխաների հետ շփումներում: Եթե սա կընկալվի որպես ուղերձ՝ կարծում եմ բավականին լավ ուղերձ է: Շնորհակալ եմ շատ»: