Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել 10 թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Դեռ մարտի 11-ին էր Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակել և կից գրել, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ թուրքական լրատվամիջոցների համար եռաօրյա մեդիատուր է կազմակերպվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» նախաձեռնությամբ և միջոցներով։

Գոռ Ծառուկյանը նաև հայտնել էր, որ Հայաստան են հրավիրել թուրքական առաջատար և լայն լսարան ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նա փոխանցել էր, որ այցին մասնակցել են և՛ պետական, և՛ պրոիշխանական, և՛ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հայալեզու «Ակոս» թերթի ներկայացուցիչը։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր»,- նշել էր ՊՈԱԿ-ի տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։