Որ հրաժարական տամ՝ իմ տան պատերին ու անցած ճանապարհին կգրեն «դավաճան»․ Ուրցաձորի ղեկավարը չի պատրաստվում նահանջել

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն իր հրաժարականի պահանջն ու իրեն կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրելը ուղղորդված քայլ է համարում մի խումբ մարդկանց կողմից, հետևաբար պնդում է՝ տեղի չի տալու և շարունակելու է պաշտոնավարել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց համայնքի ղեկավարը՝ շեշտելով, որ հրաժարական չի  տա նաև այն պատճառով, քանի որ համայնքի համար նախատեսված ծրագրերը կարողացել է կատարել ոչ թե 100, այլ 150 տոկոսով։

«1999 թվականին ընտրվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնում։ Նախկին ղեկավարը ՀՀԿ-ական է եղել, որին հաղթել եմ, այնուհետև կրկին վերընտրվել եմ և բոլոր ընտրություններում հաղթող եմ դուրս եկել՝ բարձր ձայներով։ Կուսակցական չեմ և երբևէ իմ համայնքից որևէ մեկին չեմ ասել՝ գնա ու կուսակցական դարձիր, կոչ եմ արել զերծ մնալ կուսակցական պատկանելությունից։ Ես առաջնորդվել եմ «Իմ կուսակցությունը իմ համայնքն է» կարգախոսով»,- ասաց Անդրեասյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր դեմ ծավալված ընդվզումներից։

Վերջինիս խոսքով՝ համայնքի բնակիչներից Մանուկ Մանուկյանը, որը նախկինում աշխատում էր «Վայրի բնության և պահպանության հիմնադրամում», իր տնօրենի հետ ներքին խնդիրներ է ունեցել, և իրենից խնդրել է կանգնել իր կողքին և աջակցել իրեն, իսկ ստանալով մերժում՝ որոշել է նման արշավ սկսել իր դեմ։ «Մանուկյանին աշխատանքից հեռացրել են, և նա փորձում է շանտաժով և մի քանի հոգու աջակցությամբ դառնալ նաև համայնքի ղեկավար»,- ասաց Անդրեասյանըլ։

Դիտարկմանը, իսկ ինչո՞վ է բացատրում այն մեղադրանքները, ըստ որոնց, ինքը կոռուպցիոն սխեմաների, օրենքի խախտումով կատարված գույքերի օտարման հետ կապ ունի, Ռաֆիկ Անդրեասյանը նկատեց, որ և՛ իր եղբորը, և՛ այլ մարդկանց հող և գույք օտարվել է բացառապես օրենքի տառի պահպանմամբ։

Հարցին՝այնուամենայնիվ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, և, եթե այդքան վստահ է, որ նորից կհաղթի, եթե կրկին առաջադրվի, Ուրցաձորի ղեկավարը պատասխանեց․ «Իմ թիմակիցներն ինձ ասում են, որ հրաժարական տամ՝ իմ տան պատերին ու անցած ճանապարհին կգրեն «դավաճան», այս պայմաններում կարո՞ղ եմ հրաժարական տալ, ինչո՞ւ հրաժարական տամ, երբ համայնքում մեծ աշխատանք եմ կատարել»։