Մարտի 14-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. պիտի ոտքի կանգնեք, հա´յ ժողովուրդ. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

12-օր հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որն այսօր հայտարարեց այն դադարեցնելու մասին, ասաց, որ անցնում են ակտիվ գործողությունների։

«Պիտի աշխարհն իմանա, որ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու, չենք լռելու Բաքվի բանտում գտնվող գեթ մեկ գերու համար, բոլորը պիտի տուն վերադառնան՝ ուզում է Ադրբեջանը դա, թե չի ուզում։ Եվ այս առումով մենք նախանշել ենք երկու ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով մենք պարտավոր ենք անել գործողություններ, որոնց հետևանքով Ռուբեն Վարդանյանը կկարողանա դադարեցնել հացադուլը։ Մեր կարճաժամկետ անելիքը պիտի լինի մեր հայորդու կյանքը փրկելը, թույլ չտալ, որ նա վնասվի և հայրենիք վերադառնա ողջ, առողջ։ Մենք պիտի միջազգային կառույցներից պահանջենք մասնակցություն բոլոր դատավարական գործընթացների, բոլոր գերիների։ Նրանք այդ մանդատն ունեն և եկեք գնանք դա իրացնելու հետևից։ Եվ առաջին քայլով մենք ձեզ հրավիրում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ՝ 13։00-ին։ Մենք կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ և ասել՝ գնացեք, այդ դատավարությանը մասնակցեք։ Տեսնենք՝ ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Մենք պիտի ստանանք պատասխաններ, մեզ չպիտի անտեսեն։ Թող չշփոթե՛ն մեզ ՀՀ իշխանությունների հետ»,- ասաց Թանդիլյանը։

Անդրադառնալով երկարաժամկետ անելիքներին՝ Թանդիլյանն ընդգծեց, որ դա վերաբերում է բոլոր գերիների տունդարձին։

«ՀՀ կառավարությունը պետք է իմանա, որ հայ գերիներին չվերադարձնելու դեպքում կորցնելու են իշխանությունը»,- ընդգծեց Թանդիլյանը և քաղաքացիներին կոչ արեց բողոքի ակցիաներ կազմակերպել:

Մանրամասները՝ տեսանյութում։