Թուրքիայից զենքի արտահանումն աճել է 103%-ով

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր զեկույցը ցույց է տալիս, որ 2020-2024 թվականներին Թուրքիայից զենքի արտահանումն աճել է 103 տոկոսով՝ նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ, ինչը այն դարձնում է աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողների ցանկի 11-րդը, գրում է Turkish Minute-ը։

2015-19 թվականների ընթացքում Թուրքիայի մասնաբաժինը զենքի համաշխարհային արտահանման մեջ կազմել է 0,8 տոկոս։ ԱՄԷ-ն եղել է թուրքական զենքի առաջատար  գնորդը, որին բաժին է ընկել Թուրքիայի արտահանման 18 տոկոսը այս ժամանակահատվածում։ Հաջորդում են Պակիստանն ու Կատարը՝ համապատասխանաբար 10 տոկոս և 9,9 տոկոս:

Թուրքական կառավարությունն ասում է, որ աշխատում է նվազեցնել զենքի և ռազմական տեխնիկայից օտար երկրներից կախվածությունը Անկարայի համար՝ ավելի շատ ներդրումներ կատարելով ազգային պաշտպանական արդյունաբերության մեջ, որը վերջին տարիներին վերելք է ապրում: Թուրքիան այժմ զինված անօդաչու թռչող սարքերի աշխարհի գլխավոր արտահանողներից մեկն է։

«Բայքար»-ի կողմից մշակված անօդաչու թռչող սարքերը արտահանվել են առնվազն 35 երկիր։ Շատերն ասում են, որ ընկերությունն իր հաջողության համար պարտական է Էրդողանին, որն արտասահմանյան այցերի ժամանակ անձամբ է գովազդում զինտեխնիկան, ինչի արդյունքում ստորագրվում են միլիոնավոր դոլարների համաձայնագրեր։

Ընկերությունը դասվում է Թուրքիայի 10 խոշորագույն արտահանողների շարքում բոլոր ոլորտներում: Center for a New American Security-ի տվյալներով՝ Թուրքիան արտադրում է համաշխարհային անօդաչու թռչող սարքերի 65 տոկոսը, ընդ որում Բայքարը ներկայացնում է Թուրքիայի բաժնեմասի մոտ 60 տոկոսը։

Թուրքիա զենքի ներկրումը կրճատվել է 33 տոկոսով 2015–19 և 2020–24 թվականներին՝ նվազեցնելով զենքի համաշխարհային ներմուծման նրա մասնաբաժինը 1,7 տոկոսից մինչև 1,1 տոկոս։ Իսպանիան Թուրքիայի ամենախոշոր մատակարարն էր, որին բաժին էր ընկնում երկրի սպառազինության ընդհանուր ներմուծման 34 տոկոսը, որին հաջորդում են Իտալիան՝ 24 տոկոս և Գերմանիան՝ 19 տոկոս:

SIPRI-ի զեկույցը նաև ցույց է տալիս, թե ինչպես են սպառազինության նոր մատակարարները, ներառյալ Թուրքիան, օգտագործում արտահանումը Արևմտյան Աֆրիկայում իրենց ազդեցությունը խթանելու համար:

SIPRI-ի զեկույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ «Բայքար»-ը մեղադրվում է Սուդանի զինված ուժերին 120 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքեր և մարտագլխիկներ գաղտնի մատակարարելու մեջ, չնայած միջազգային պատժամիջոցներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի