«Դուրս են եկել վերջին կռվին»․ ում էր ուղղված Փաշինյանի կոշտ մեղադրանքը և ով է հակադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հին մեթոդով է սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը։ Արդեն 7 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նախընտրական շրջանում իր հիմնական ասելիքը ձևակերպում է, այսպես ասած, նախկիններից թալանածը հետ բերելու շուրջ։

6 կուսակցություն և 3 դաշինք է առաջադրվել մարտի 30-ին կայանալիք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին: ՔՊ-ի թեկնածուն նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանն է, որը եղել է Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ից։ Տեղեկություններ են նաև շրջանառվում Սարիկ Մինասյանի՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու վերաբերյալ, ինչը ՔՊ-ից հերքում են։

Գյումրին 13 տարի ղեկավարած, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն առաջադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով։ «Մեր քաղաքը» դաշինքով առաջադրվել է «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր, նախկինում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ցուցակներով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորելու է պրոդյոսեր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ընկերական կապեր ունեցող Ռուբեն Մխիթարյանը։ Արևմտամետ 3 ուժերի ձևավորած «Եվրադաշինքը» քաղաքապետի թեկնածու է առաջադրել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Ռոբերտ Քոչարյանի թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն էլ առաջադրել է գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանին։ Առաջադրվածների ցանկում են նաև «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ նախկին երգիչ, Փաշինյանի աջակից Արտյոմ Թումանյանի առաջնորդությամբ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։

Կիրակի օրը կուսակիցների հետ Գյումրի այցելած Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում, թե ովքեր են պայքարում, իր ձևակերպմամբ, 350 մլն դոլարի ապօրինի ծագման գույքի համար։ Factor TV-ն Գյումրիում առաջադրված թեկնածուներից փորձել է հասկանալ, թե որքանով են այս հայտարարություններն իրենց վերագրում։

Փաշինյանն իր ելույթում առաջադրված թեկնածուներից տվել էր միայն Վարդան Ղուկասյանի անունը։ Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանից, ըստ Դատախազության, բռնագանձման է ենթակա 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա և 223 մլն դրամ։ Վարկերի տակ ճռռալու մասին հայտարարող Վարդան Ղուկասյանը Փաշինյանի ելույթը ճնշում է համարում դատաիրավական համակարգի վրա։ Նա նեղսրտել է նաև Փաշինյանի՝ իրեն ուղղված դիմելաձևից։

Միքայել Մինասյանի ընկեր Ռուբեն Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հիշում է Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Կառավարությունում արված հայտարարությունը, թե Գյումրիի ընտրությունները չի կարելի վերածել քաղաքական ընտրությունների։ Ընդդիմադիր թեկնածուն նկատում է՝ Փաշինյանը ճիշտ հակառակն արեց։ Այժմ փաստեր է պահանջում։ Մխիթարյանը կարծում է, որ Փաշինյանն այս հայտարարությամբ փորձում է փրկել ՔՊ-ի թեկնածուի վարկանիշը։

Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը, որը պնդում է, թե բանվորությամբ է սկսել փող աշխատել, Փաշինյանի կուսակցության փլուզումն է կանխատեսում։

Մարտուն Գրիգորյանից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանը թեմային անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ և նշել, որ Փաշինյանը ՔՊ-ի բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ իրեն, թիրախավորել է ծանր մեղադրանքով։

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ելույթի ժամանակ անվանական անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին և նրա ընտանիքին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքին։ Փաշինյանին արձագանքել է ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանը։ Նա նախ քրգործը համարել է շինծու, ապա ասել, որ իր բերդը պետականացնելու շանսեր չկան։

Փաշինյանի ելույթից մեկ օր անց վարչապետի խոսնակն ընդդիմադիր թեկնածուների մտահոգությունները որակեց ջղաձգումներ՝ այդպես էլ չմասնավորեցնելով, թե խոսքն ում մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան