Փոշի՞ն է մնայուն, թե՞ Կասկադը․ ինչ է «թաքցնում» մայրաքաղաքում հայտնված նոր պաստառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
Բոլորը

Փոշին ժամանակավոր է, մեծ գաղափարները՝ մնայուն։ Նման բովանդակությամբ պաստառ է հայտնվել Սարյան փողոցում գտնվող աստիճաններին հարակից տարածքում։ Պաստառի վրա նաև Կասկադի պատկերն է։ Արդյո՞ք սա ակնարկ է, որ երևանցիները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, որ Կասկադի վերակառուցման աշխատանքների ընթացքում մայրաքաղաքի՝ առանց այդ էլ փոշոտ օդում փոշու պարունակության զգալի գերազանցումներ են լինելու։  

Կասկադի, Օպերայի և ԱԳՆ-ի նախկին շենքի գրաֆիկական պատկերները և արտասովոր բովանդակությամբ տեքստը մասնագիտական հանրույթի շրջանում վրդովմունք է հարուցել։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ այն զավեշտալի է և երևանցիներին ուղղված վատ PR։ 

Պաստառով առանձնացված է Սարյան փողոցի մայթեզրին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հատվածը։ Սարգսյանի խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու են պաստառի վրա պատկերված իրական մնայուն արժեքների պատկերներ։ 

Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անունը կրող փողոցի գլխավոր աստիճանների և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը։ Այս մասին Factor TV-ին փոխանցում են Երևանի քաղաքապետարանից: 

«Կերոն» զարգացման հիմնադրամից Factor TV-ին հայտնեցին, որ Սարյան փողոցի աստիճանների հարակից տարածքում տեղադրված շինարարական պաստառների վրա առկա շինությունների գրաֆիկական պատկերները ստացվել են արհեստական բանականության օգնությամբ։ Ըստ հիմնադրամի՝ շինհրապարակի պաստառների գրությունները և դիզայնը մշակվել են՝ պաստառներն ավելի գրավիչ դարձնելու և ժամանակավոր անհարմարության համար քաղաքացիների համբերությունն ու ներողամտությունը խնդրելու նպատակով։  

Իսկ արդո՞ք այստեղ ակնարկ կա Կասկադում սպասվող շինարարական աշխատանքների մասին։ Համալիրի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Նախատեսվում է 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, իսկ նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 5 տարում։ Այդ ընթացքում շինարարական աշխատանքների հետևանքով փոշու քանակը մայրաքաղաքի կենտրոնում արդյո՞ք կառավարելի կլինի՝ հաշվի առնելով նաև քամու ուղղությունը։ Ընկերության հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը Factor TV-ի այս հարցադրումները չմեկնաբանեց, միայն փոխանցեց, որ երբ ժամանակը գա, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

Մինչ այդ, Երևանի օդում փոշու պարունակությունը պարբերաբար գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան։ Փետրվարի 26-ից մարտի 4-ը բոլոր օրերին Կենտրոն վարչական շրջանում այդպիսի պատկեր է արձանագրվել։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ օդի աղտոտվածությունը թե՛ ներսում, թե՛ դրսում կարող է առաջացնել շնչառական հիվանդություններ, այն մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 10 դեպքից 1-ի պատճառն է։ ԱՀԿ տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշխարհում շուրջ 7 միլիոն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան