Նիկոլ Փաշինյանը՝ հիփոթեքային վարկերի մասին. ՈՒՂԻՂ

Լուրեր

05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարությունը երկու կարևոր որոշում է կայացրել, որոնց ուզում եմ անդրադառնալ. Ֆեյսբուքյան ուղոիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին որոշումը վերաբերում է հիփոթեքային ծրագրին հաջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: Այս որոշման համաձայն, երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով կարող են բնակարաններ ձեռք բերել: Նախկինում եթե երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, ապա հիմա այն դարձել է 70: Եվ ահա այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն ոչ նորակառույց շենքերից, բնակարարներ ձեռք բերել հետևյալ պայմաններով. Երևանում հիփոթեքային վարկի տոկոսը առավելագույնը կլինի 7,5 տոկոս, իսկ մարզերում՝ 5,5 տոկոս: Ընդ որում՝ խոսքը առավելագույն տոկոսի մասին է, քանի որ որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում այս տոկոսները կարող են ավելի ցածր լինել: Քիչ առաջ խոսում էինք Կենտրոնական բանկի տնօրենի հետ, որն ասաց, որ կան բանկեր, որոնք ավելի ցածր տոկոսով կտան վարկեր: Հաջորդ կարևոր որոշումը. եթե նախկինում պահանջվում էր, որ բնակարանը ձեռք բերելու համար կանխավճարը լինի բնակարանի արժեքի 30 տոկոսը, ապա հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը կարող է լինել 10 տոկոս, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն: Այսինքն՝ նաև ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելով կարելի է կանխավճարը վճարել ոչ թե 30 տոկոս, այլ 10 տոկոս»,- ասաց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: