Օղակաձև զբոսայգին քանդեցին, ժողովրդին զրկեցին Գլխավոր պողոտայից, հիմա էլ հերթը Կասկադինն է. Ասլան Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Քաղաքապետարանը պարզապես արհամարհեց Կասկադը նախագծողների մտահղացումը` Կասկադի արդիկանացման հարցում նախապատվությունը տալով ֆրանսիացի ճարտարապետին: Նախ` արտաքին տեսքը փոխելը դեռ արդիականացնել չէ: Երկրորդ` այդ նախագծով խզվում է Կասկադի և Արաբկիր վարչական շրջանի կապը: Վիլմոտի նախագիծը կիսում է Կասկադը, կործանում համալիրի գաղափարը, այն մեզ օտար է»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Կասկադ համալիրի համահեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:
Նա շեշտում է` արդիականացնել հարկավոր է տրանսպորտը, օրինակ` մետրոն. «6 տարում նոր կայարան սարքեիք, երկնաքերեր եք կառուցում, ծիծաղելի է: «Ումի՞ց ենք պակաս» մոտեցումն եք որդեգրել, բայց, օրինակ, Լիսաբոնի, Փարիզի նման քաղաքները հրաժարվեցին երկնաքերեր կառուցելու մտքից, իսկ մենք պետք է բերենք ու հենց քաղաքի կենտրոնում կառուցենք, չտեսությո´ւն է»:
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը հարցնում է` այսքան շենք մայրաքաղաքում ո՞ւմ համար է կառուցվում. «Օղակաձև զբոսայգին քանդեցին, ժողովրդին զրկեցին Գլխավոր պողոտայից, հիմա էլ հերթը Կասկադինն է: Կասկադի աջակողմյան հատվածում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, մտածե՞լ են` տրանսպորտային հարցերը ոնց են լուծելու: Ընդ որում, եթե նախատեսում են 5 տարվա ընթացքում և´նախագծումն իրականացնել, և´ շինարարությունը, լուրջ չէ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան