Կիևը հայտնում է երկրի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա զանգվածային հարձակման մասին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ռուսական զորքերը մարտի լույս 7-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Նա նշել է, որ էներգետիկներն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ էներգիայի ու գազի մատակարարումները կայունացնելու համար։

«Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին՝ ոչնչացնելով էներգետիկ և գազային ենթակառուցվածքների հզորությունը՝ թողնելով մեզ առանց լույսի և ջերմության՝ ամենամեծ վնասը պատճառելով շարքային քաղաքացիներին»,- գրել է նա։

Խարկովում էլ հարված է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը չի հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։ Նրա տեղեկացմամբ՝ 8 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, վնասվել է մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքը, բնակիչները տարհանվում են։

Ռուսական անօդաչու սարքերը հարձակվել են Օդեսայի վրա, քաղաքում հրդեհվել է երեք առանձնատուն։ Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը գրել է, որ վնասվել են նաև էներգետիկ ենթակառուցվածքները։

Պոլտավայի մարզի Միրգորոդ շրջանում էլ վնասվել է գազատարը, մի շարք բաժանորդների գազամատակարարումն անջատվել է։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են տների վրա․ տուժել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի