ԵՄ-ն դիտարկում է կոալիցիայի ստեղծումը՝ Հունգարիայի կողմից որոշումների արգելափակմանը հակազդելու համար․ Կալլաս

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կոչ է արել «միասնություն և վճռականություն ցուցաբերել այս շատ բուռն ժամանակներում»։

Sky News-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ զրույցում Կալլասը խոսել է պաշտպանական ծախսերի արագ ավելացման կարևորության մասին։ Ուշադրության կենտրոնում է եղել նաև ԵՄ 27 անդամների միջև կոնսենսուսի հասնելու դժվարությունը։

Լրագրողներից մեկը դիվանագետին հարցրել է Բուդապեշտի կողմից Ուկրաինայի նկատմամբ ԵՄ քաղաքականության նկատմամբ բազմաթիվ վետոների մասին՝ հիշեցնելով, որ Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու առաջարկներ կային։

«Դա գնալով դժվարանում է, այդ պատճառով մենք նոր նախաձեռնության մեջ դիտարկում ենք նաև կոալիցիայի ստեղծումը, որպեսզի մի երկիր չկարողանա արգելափակել մյուսներին։ Ես չեմ խոսի Հունգարիայի անունից, մենք դեռ ձգտում ենք միասնության 27 առաջնորդների միջև, և եթե դա հնարավոր չէ, Հունգարիան կարող է խոսել իր փոխարեն»,- հայտարարել է Կալլասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի