Կուզեմ հացադուլը դադարեցնելու հորդորը հղեն Ռուբեն Վարդանյանին. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Այս պահին նորմալ եմ ինձ զգում, ստաբիլ է վիճակս, առավոտյան ինքնազգացողության վատթարացում ունեցա, ճնշում և մի քանի այլ ցուցանիշներ, գնացի հիվանդանոց, համապատասխան օգնություն ստացա և վերադարձա, հիմա ավելի լավ եմ»,- այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանը հացադուլ է հայտարարել մարտի 1-ին՝ հաջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի, որը ևս հացադուլի մեջ է գտնվում փետրվարի 19-ից։

Քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ մի քանի օր է՝ հրապարակավ հորդորում են Թանդիլյանին դադարեցնել հացադուլը, սակայն վերջինս հրաժարվում է.

«Ամենայն հարգանքով բոլոր հորդորողներին, կուզեմ հորդորն ինձ չհղեն, այլ ուղղեն Ռուբեն Վարդանյանին, որի կյանքը շատ կարևոր է հայ ժողովրդի համար։ Ես շնորհակալ կլինեմ, եթե այսպես միահամուռ հորդորենք, խնդրենք Ռուբեն Վարդանյանին դադարեցնի»,- իր խոսքում նշեց Թանդիլյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանն արդեն երկրորդ անգամ է նման ծայրահեղ քայլի դիմում։ Այս անգամ Արցախի նախկին պետնախարարը հացադուլի է դիմել, քանի որ, ինչպես ինքն է շեշտում, չի ցանկանում մասնակցել դատավարական ֆարսին։

«Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը: Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները»,- հարազատների հետ հեռախոսազրույցի միջոցով հանրությանը փոխանցել էր Վարդանյանը։