Գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ. Թանդիլյանը շարունակում է հացադուլը

Լուրեր

25.05.2026 | 16:06
«Մասկվայից կոնկրետ ասում են՝ եթե անցնի Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 16:00
Տղամարդավարի ներողություն խնդրիր Օսիպյանից. Տիգրան Պետրոսյանը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 15:52
Չեխիայում ձերբակալվել է ռուսական եկեղեցու մետրոպոլիտ Իլարիոնը. նրա մեքենայում սպիտակ նյութ պարունակող չորս տարա են գտել
25.05.2026 | 15:43
Կրեմլը հաշվի է առնում Փաշինյանի հայտարարությունները, որ հակառուսական հռետորաբանություն թույլ չեն տա. Պեսկովը՝ Ռուբիոյի ՀՀ այցի մասին
25.05.2026 | 15:35
Պորտուգալիայի երկրորդ լիգայի թիմը նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 15:27
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ շատ հարցերում առաջընթաց է գրանցվել, բայց համաձայնագրի կնքումը դեռ մոտ չէ
25.05.2026 | 15:18
Եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական. Պեսկով
25.05.2026 | 15:10
Խուզարկություն «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում // Արթուր Օսիպյանը Փաշինյանից ներողություն է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 15:05
«Օրեշնիկ» հրթիռի կիրառումը «միջուկային զենքի անխոհեմ ցուցադրություն է». Կալլասը՝ Ուկրաինային ռուսական հարվածի մասին
25.05.2026 | 14:56
Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը Բաքվի բանտից. նա կոչ է անում զորահանդեսին չմասնակցել
25.05.2026 | 14:44
Վանաձորում սպանության նախապատրաստման գործով քրեական հեղինակություն և ևս երկու անձ է կալանավորվել
25.05.2026 | 14:43
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Վայքում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 14:40
Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ու սահմանել ասիստների ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 14:31
Սևանի կողակի պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր է իրականացվում
25.05.2026 | 14:24
ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ գրավոր հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ՝ շարունակելու հացադուլը։

«Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։

Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։
Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։

Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։
Նաև շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների թեման անընդհատ բարձրաձայնելու համար։ Հուսով եմ ըմբռնումով են մոտենում այն լրագրողները, ում հետ այս օրերին չի ստացվել զրուցել։ Վաղը օրվա ընթացքում պատրաստ կլինեմ հանդիպել և զրուցել լրագրողների հետ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան կրկին վատացել էր, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:

Նշենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել` խնդրելով Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը: Մեսրոպ Առաքելյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ Թանդիլյանը հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի այն: