Տղամարդու դի է հայտնաբերվել. բերման է ենթարկվել տուժողի մերձավոր ազգականը

Լուրեր

16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
16.07.2026 | 13:46
5 մլրդ դրամի պարգևավճար․ ինչպես է բաժանվել գումարը գերատեսչությունների միջև
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով, դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։ 

Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով տուժողի մերձավոր ազգականներից է։ Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։  Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։