«Շունը հաչում է, քարավանը` գնում». Պապոյանն ու Ավինյանը՝ նույն խոսույթի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ ֆեյսբուքում արած գրառումը դժգոհություն է առաջացրել սոցցանցում։ Ուրբաթ նա կիսվել էր Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ և կից գրել․ «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:

Օգտատերի վրդովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է որոշ նախկին պաշտոնյաների։ Երբ բացատրությունն էլ, այսպես ասած, չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ընդգծում է, որ նման խոսույթը հարիր չէ պաշտոն զբաղեցնող անձին՝ անկախ նրանից, թե ում է այն ուղղված։

«Նախարարն ինքը քաղաքական պաշտոն է և ինքն է ձևավորում խոսույթ, որը պիտի լինի խիստ ինստիտուցիոնալ և քաղական»,- ընդգծում է Դուլգարյանը։

Նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանը պարզաբանում է՝ Պապոյանը մտադիր չի եղել վիրավորել քաղաքացիներին՝ չհստակեցնելով, թե նախկին ո՞ր պաշտոնյաներին է նկատի ունեցել նախարարը: Իսկ գրառումը, ըստ խոսնակի, հեռացրել է, քանի որ թյուրըմբռնման տեղիք էր տվել։

Օլեգ Դուլգարյանը, սակայն, նկատում է՝ ՔՊ-ականների մոտ այդպիսի խոսույթը նորություն չէ։

«Նույն քաղաքական թիմի կողմից կամ պաշտոնյաների կողմից, կարծես թե, այդ բնոշումն արդեն խորը արմատներ է գցել և դա բացառելու փոխարեն կրկնվում է»,- ասում է բնապահպանը։

Դուլգարյանը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներից մեկն է եղել․ տևական ժամանակ ակտիվիստները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ փորձելով կանխել Ջերմուկ առողջարանից ոչ հեռու ոսկու հանքավայրի շահագործումը։

«Եվ այստեղ է, որ հասարակությունը խնդիր տեսավ, որ իր ասածները, ոչ մի ձև հաշվի չեն առնում»,- նշում է Օլեգ Դուլգարյանը։

Պապոյանը, կարծես, չի ուզում հետ մնալ թիմակցից․ անցյալ տարի նմանատիպ բառապաշար էր օգտագործել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն ավագանու նիստին արձագանքել էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին, որը «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթին ի պատասխան նույն ասացվածքն էր մեջբերել։

«Հայտնի խոսք կա՝ «շունը հաչում է, քարավանը՝ գնում», և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք»,- ասել էր Մանուկ Սուքիասյանը։

Ավագանու նիստը վարող Ավինյանը, փորձելով հանդարտեցնել խմբակցության ղեկավարներին, ինքն էր հունից դուրս եկել։

«Դուք ձեր ականջները կտեսնեք, բայց ապագայում իշխանություն չեք տեսնելու: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է: Ու կարող եք շարունակել հաչալ, որովհետև «շունը հաչա, քամին՝ փչի»: Ձեր իսկ ոճով ձեզ պատասխանեմ»,- արձագանքել էր Տիգրան Ավինյանը։

Այդ վիճաբանությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետի վարքագծում առերևույթ խախտման հիմքով վարույթ էր հարուցել։ Քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ վարույթն ընդունել են ի գիտություն, իսկ քաղաքապետարանի կայքէջում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Ավինյանի խոսքերը վարքագծի կանոնների առերևույթ խախտման տարրեր չեն պարունակում։

«Օրենքից հետևում է, որ Երևանի քաղաքապետը Երևանի ավագանու նիստը վարում է որպես Երևանի ավագանու անդամ և նիստը վարելիս հանդես չի գալիս որպես Երևանի քաղաքապետ, ինչից հետևում է, որ Երևանի ավագանու նիստը վարող Երևանի ավագանու անդամը չի համապատասխանում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որևէ պաշտոնատար անձի կարգավիճակին, հետևաբար, ավագանու անդամ Տիգրան Ավինյանը չի հանդիսանում այն սուբյեկտը, ում նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ կարող է վարույթ հարուցվել»,- նշված է քաղաքապետարանի հայտարության մեջ։

Բայց Ավինյանի վիրավորական ձևակերպումներն այսքանով չեն սահմանափակվում։ Անցյալ տարի թենիսի կորտերի քանդման դեմ բողոքողներին նա «ճանճեր» էր անվանել։

Վերադառնալով Գևորգ Պապոյանին․ նա թեև իր պաշտոնական էջից հեռացրել է ընդդիմախոսներին շների հետ համեմատելու գրառումը, սակայն անձնական էջում կրկին մեջբերել է «շունը հաչում է, քարավանը՝ գնում» ասացվածքը՝ այս անգամ կիսվելով ենթակայի՝ ՀՆԱ-ի մասին գրառմամբ։

Ի դեպ, այդ գրառման մեջ էլ որոշներին անվանել է «ծակ պրոֆեսորներ»՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։ Ավելին, Պապոյանը անձնական էջում փակել է մեկնաբանություններ թողնելու դաշտը։ Նախարարը, հավանաբար, զգուշացել է պաշտոնական էջում քննադատական մեկնաբանությունների տեղատարափից։ Նրա խոսնակ Լիլիթ Շաբոյանի խոսքով՝ Պապոյանն ընդունում է միայն առողջ ու տեղին քննադատությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան