Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ՀՀ իշխանություններին կոչ է անում ավելին անել՝ Ադրբեջանում պահվող հայերին ազատելու համար

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է հայ գերիներին ազատ արձակելու համար ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։

«Շատ շնորհակալ եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն և նախարար Արարատ Միրզոյանը խոսել են իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի ու  Ադրբեջանից մյուս հայ բանտարկյալների և գերիների ազատության համար։ Սա մեծ բան է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շատ ավելին կարող է անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը»,-գրել է Գենսերը X-ի իր միկրոբլոգում։

Նա առաջարկներ է ներկայացրել, թե ինչ կարող է անել Հայաստանը բանտարկյալներին ու գերիներին ազատ արձակելու համար։

Մասնավորապես, հանրային դիվանագիտություն ու հայտարարություններ․ ըստ Գենսերի՝ վարչապետ Փաշինյանը կարող է, արտգործնախարարի և ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով, հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումն առաջնահերթ նշանակության խնդիր է, նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Նա նաև կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր զարգացումներ են լինում։

Փաստաբանն առաջարկում է օգնություն ցուցաբերել ընտանիքներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ բանակցել, որի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Բաքու հատուկ բանագնաց ուղարկել՝ գերիների ազատ արձակման հարցով բանակցությունների համար։ Բացի այդ, նա կարող է գործակցել համախոհ կառավարության, օրինակ՝ Շվեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արվել Բաքվում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով:

Փաստաբանն առաջարկում է նաև աջակցության համար դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու ԵՄ-ին, ներգրավել Համաշխարհային կրոնական համայնքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի