Ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարում ադրբեջանական օդանավի կործանման հետ կապված

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

«ԱլֆաՍտրախովանիե»-ն ամբողջությամբ վճարել է ապահովագրական փոխհատուցումն ավիացիոն մարմնի ապահովագրության շրջանակում՝ կապված Ակտաուի մերձակայքում ադրբեջանական AZAL-ի Embraer օդանավի կործանման հետ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիոն և տիեզերական ապահովագրության գծով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։

Ըստ նրա՝ ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին պատճառված վնասների համար։

«Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 օդանավը, որը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում, ինչպես նաև ավիափոխադրողի պատասխանատվությունը ուղևորների նկատմամբ, ապահովագրված են եղել «ԱլֆաՍտրախովանիեի» կողմից։ Ռիսկերի հիմնական մասը վերաապահովագրվել է Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերության կողմից: Օդանավի ամբողջական ապահովագրական վճարը կատարվել է փետրվարին»,- ասել է նա։

Կաբաչնիկը, սակայն, չի հրապարակել ավիացիոն ապահովագրության վճարի չափը։ Նա պարզաբանել է, թե ինչու ապահովագրողին պետք չէ սպասել հետաքննության արդյունքներին։

«Չնայած ավիավթարի հետաքննությունը շարունակվում է՝ մենք բավարար տեղեկատվություն ունենք վճարումները կազմակերպելու համար։ Մեզ՝ որպես ապահովագրողի, ինքնաթիռի կործանման փաստն է կարևոր, ինչը կասկածից վեր է։ Քանի որ պատերազմի և ահաբեկչության ռիսկերը նույնպես ապահովագրված էին, ավիաընկերությունը, ամեն դեպքում, փոխհատուցում է ստանում»,- նշել է նա։

Ընկերությունից նաև հայտնել են, որ ուղևորներին հասցված վնասի և տուժածներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին փոխադրողի պատասխանատվության ապահովագրության շրջանակում ապահովագրական վճարների հաշվարկը սկսվել է այս տարվա հունվարին, այն շարունակվում է:

«Բաքու-Գրոզնի AZAL չվերթի դեպքում ուղևորափոխադրումները կարգավորվում են 1999 թվականի Մոնրեալի միջազգային կոնվենցիայով, որին կողմ են և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը։ Քանի որ ընկերության և AZAL-ի միջև կնքված պայմանագիրը ծածկում է դեպի Ռուսաստան թռիչքների հետ կապված ռիսկերը, վճարումներ նախատեսված են նաև քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին Ռուսաստանի օրենքի (OSGOP) թիվ 67-FZ-ի համաձայն: Սույն օրենքով կյանքին և առողջությանը հասցված վնասի համար վճարումների սահմանաչափերը սահմանվում են 2 միլիոն ռուբլի»,- ասել է Կաբաչնիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։

Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգով՝ հայտարարելով, թե հրթիռի բեկորն իր տրամադրության տակ է։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն պատրաստվում է ՌԴ-ի դեմ օդանավի կործանման գործով հայց ներկայացնել միջազգային դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի