Եվրոպայի անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի․ Էրդողան

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի՝ ընդգծելով, որ Եվրամիությանը երկրի անդամակցությունը մնում է ռազմավարական առաջնահերթություն։ նկարայում օտարերկրյա դեսպանների հավաքին ունեցած ելույթում նա ընդգծել է Թուրքիայի անբաժանելի դերը Եվրոպայի կայունության և անվտանգության հարցում, գրում է Turkiye Today-ը։

«Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն, քանի որ այն Եվրոպայի անբաժանելի մասն է։ Եվրոպայի համար գնալով անհնար է դառնում շարունակել գլոբալ խաղացող մնալ, քանի դեռ Թուրքիան չի զբաղեցնում իր ճիշտ տեղը»,- ասել է Էրդողանը։

Նա կրկնել է Թուրքիայի դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու հարցում՝ քննադատելով դաշինքի երկակի ստանդարտները։ Էրդողանը պնդում է, որ Թուրքիան երկար ժամանակ եվրոպական նշանակալի տերություն է և պետք է լիովին ինտեգրվի միությանը։

Էրդողանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքին՝ պնդելով, որ ԱԽ-ում պետք է վետոյի իրավունք ունենա նաև իսլամական երկիր։

«Պայքարը, որը մենք մղում ենք «5-ից ավելի մեծ աշխարհ» կարգախոսի ներքո, ուղղված է ավելի ընդգրկուն կառույց ստեղծելուն, որը կփոխարինի խնդիրներ ստեղծող համակարգին։ Այսօր ես ուզում եմ սա ևս մեկ անգամ հստակ արտահայտել․ ժամանակն է, որ որոշումների կայացման գլոբալ մեխանիզմները հարմարվեն փոփոխվող գլոբալ պայմաններին: Մահմեդականները, որոնք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդը, պետք է ներկայացված լինեն որոշումների կայացման գործընթացներում՝ այնպես, ինչպես արժանի են։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող իսլամական երկրի ներկայությունն այժմ ավելի շատ անհրաժեշտություն է, քան պահանջ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի