Լրագրողական համայնքը չպետք է կուլ տա թիրախավորումը և հակազդի․ Արևիկ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տարբեր պաշտոնյաներ տարիներ շարունակ թիրախավորում են, վիրավորում լրագրողներին և լրագրողական համայնքը դա կուլ է տալիս։ Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Factor TV-ի գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները պետք է հակազդեն սրան․

«Շատ հիասթափեցնող է, որ ընդհանոյւր առմամբ լրագրողական համայնքը դա կուլ է տալիս․ քանի դեռ իմ լրատվամիջոցին չի վերաբերում՝ ոչինչ։ Կարծում եմ սա պետք է վերանայի լրագրողական համայնքը։ Խոսքը մեդիա կազմակերպությունների մասին չէ, որոնք միշտ արձանագրում են այդ ամենը»,- նշեց Սահակյանը։

Հարցին՝ ինչ պետք է անեն լրագրողները, որպեսզի կանխարգելեն նման վերաբերմունքը, Արևիկ Սահակյանը պատասխանեց․

«Օրինակ՝ եթե X լրատվամիջոցի լրագրողին շատ անարդար կերպով թիրախավորում է պաշտոնյան, առաջարկում եմ միավորվել, հենց այդ պաշտոնյայի խոսքի ժամանակ բոլոր լրատվամիջոցները վեր կենան դահլիճից, իրենց միկրոֆոնները վերցնեն և դուրս գան»։

Մանրամասները՝ տեսանյութում։