Իսրայելական Հայֆայում անհայտ անձն ավտոբուսի կանգառում դանակով հարձակվել է մարդկանց վրա. զոհ և վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Իսրայելի Հայֆա քաղաքում անհայտ անձն ավտոբուսի կանգառում դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Հարձակման հետևանքով 70-ամյա մի տղամարդ է մահացել, ևս չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է The Times of Israel -ը։

Ոստիկանությունը հարձակումն ահաբեկչություն է որակում։ Նշվում է, որ հարձակվողը «վնասազերծվել է» ողբերգության վայրում։

Ծանր վիրավորվել են մի դեռահաս տղա և 30 տարեկան տղամարդ ու կին, 70-ամյա մի կնոջ վիճակն էլ միջին ծանրության է։

Ականատեսներից մեկի խոսքով՝ հարձակվողը իջել է ավտոբուսից, բղավել «Ալլահ աքբար», ապա սկսել դանակահարել մարդկանց։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել է 20-ամյա արաբ երիտասարդ Շֆարամ քաղաքից, որն ունի Իսրայելի և Գերմանիայի քաղաքացիություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի