Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին և ԱՄՆ առաջնորդներին․ CNN

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած խիստ լարված հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել են, որ նա բավարար չափով երախտապարտ չէ։

«Դուք պետք է երախտապարտ լինեք։ Ձեր ձեռքում ուժեղ խաղաքարտեր չկան»,- ասել է Թրամփը՝ մի փոքր ուշ հավելելով. «Դուք պետք է ավելի երախտապարտ լինեք»։

«Դուք այս հանդիպման ընթացքում գոնե մեկ անգամ շնորհակալություն ասե՞լ եք»,- հարցրել է Վենսը։

CNN-ը գրում է, որ Զելենսկին բազմիցս շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմի սկզբից ի վեր՝ երախտագիտություն հայտնելով Թրամփին և նախագահ Ջո Բայդենին, Կոնգրեսի անդամներին, ամերիկյան պաշտպանական ընկերություններին և նրանց աշխատակիցներին և ամերիկացի ժողովրդին:

Ուրբաթ օրը Զելենսկին Սպիտակ տնից հեռանալուց հետո գրել է X-ում. «Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար: Շնորհակալություն ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին և Ամերիկայի ժողովրդին: Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»:

Լրատվամիջոցը 33 օրինակով ցույց է տվել, թե ինչպես է 2022 թվականի հունվարի 21-ից մինչ օրս Զելենսկին շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, նրա պաշտոնյաներին կամ ժողովրդին աջակցության համար: