Մակրոնը հարյուր միլիարդավոր եվրոյի օգնություն է խոստացել Ուկրաինային

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարյուր միլիարդավոր եվրոյի օգնություն է խոստացել Ուկրաինային բազմամյա ծրագրի շրջանակներում։ Եվրամիությունը կքննարկի Ուկրաինային ֆինանսական օգնության նոր լայնածավալ փաթեթ տրամադրել մարտի 6-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը La Tribune-ին տված հարցազրույցում։

«Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային և հանձնարարել Եվրոպական հանձնաժողովին հնարավորինս արագ սկսել համաֆինանսավորման լայնածավալ ծրագիր, քանի որ մենք խոսում ենք մեր անվտանգության մասին»,- ասել է Մակրոնը՝ խոստովանելով որ նման նախագծի իրականացումը տարիներ կպահանջի, ուստի Եվրոպան պետք է ամեն ինչ անի ԱՄՆ-ի աջակցությունը պահպանելու համար։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո իրավիճակը շատ է փոխվել, և այդ պատճառով մարտի 6-ին կայանալիք այս գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի։ Պուտինյան Ռուսաստանը էկզիստենցիալ սպառնալիք է Եվրոպայի համար, հավելել է Մակրոնը՝ կոչ անելով Թրամփին վերսկսել երկխոսությունը Վլադիմիր Զելենսկու հետ։

Էմանուել Մակրոնը համոզված է, որ չնայած Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև սկանդալային վիճաբանությանը, երկու երկրների ղեկավարներին չի հաջողվի խուսափել երկխոսության վերսկսումից։ «Ամերիկայի պատմական առաքելությունը Ուկրաինայի կողքին լինելն է, ես դրանում կասկած չունեմ: Այն, ինչ անում է ԱՄՆ-ն վերջին երեք տարիների ընթացքում, լիովին համապատասխանում է նրա դիվանագիտական ​​և ռազմական ավանդույթներին: Ես ուզում եմ ամերիկացիներին փոխանցել այն միտքը, որ իրենց շահերից չի բխում հրաժարվել Ուկրաինային աջակցելուց»,- ասել է Մակրոնը:

Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը, ըստ Ֆրանսիայի նախագահի, կարծես թե ավելի շատ շահագրգռված է Պուտինի հետ զինադադարի հասնել, քան ավանդական ամերիկյան արժեքներին հավատարիմ մնալ: Մակրոնի խոսքով՝ սա սխալմունք է։ «Իհարկե, մենք բոլորս խաղաղության կողմնակից ենք: Բայց Ուկրաինայից հրաժարվելու գնով չի կարող լինել արդար և տեւական խաղաղություն»,- ընդգծել է նա՝ զգուշացնելով, որ եթե Վաշինգտոնը համաձայնի ստորագրել զինադադար՝ առանց Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, ապա «ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ազդեցությունը Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների վրա նույն օրը կվերանա»: Մակրոնը համոզված է, որ եթե ոչ ոք չկանգնեցնի Կրեմլին, Ռուսաստանի հաջորդ քայլը կլինի Մոլդովա, իսկ հետո, հավանաբար, ՆԱՏՕ-ի երկիր Ռումինիայի ներխուժումը։