Պապոյանն իր ընդդիմախոսներին համեմատել է շների հետ, ապա գրառումը հեռացրել

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կիսվելով Լիդիան Արմենիայի գործարկման հետ կապված ԱՄՆ դեսպանատան հայտարարությամբ, քիչ առաջ հետևյալ գրառումն էր արել.

«Մինչ ոմանք ոռնում են տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը` գնում»:

Այս հայտարարությունց հետո բնապահպան Օլեգ Դուլգարյանը հրապարակավ հարց էր ուղղել, թե կոնկրետ ում է նկատի ունեցել Պապոյանը՝ «հաչող շուն» ասելով․

«Տեսնես` ովքեր են նախարարի պատկերացմամբ հաչող շները, այն երկրի, որը իրեն նախարար է նշանակել»: Բնապահպան Թեհմինե Ենոքյանն էլ հիշեցրել էր. «Հարկ տալուց քաղաքացի ենք, բողոքելուց՝ հաչան շուն»:

Արձագանքելով դժգոհություններին՝ Պապոյանը մեկնաբանություններում փորձել էր արդարանալ․

«Հարգելի և սիրելի քաղաքացիներ, ասացվածքը վերաբերում է որոշ նախկին պաշտոնյաների»:

Րոպեներ առաջ Պապոյանը հեռացրել է իր գրառումը՝ հավանաբար, հասկանալով, որ չի կարելի վիրավորել ՀՀ հպարտ քաղաքացիներին, որոնց իր վերադասը սիրում է։

Հ. Գ. Այնուհանդերձ՝ եթե պաշտոնական էջից իր ընդդիմախոսներին շների հետ համեմատությունը Պապոյանը հեռացրել է, ապա իր անձնական էջում կրկին մեջբերել է «շունը հաչում է, քարավանը՝ գնում», ըստ երևույթին, իր սիրելի ասացվածքը, թեև՝ այս անգամ այլ առիթով։

Արփի Հակոբյան