Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել

Լուրեր

30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները հերթական լրագրողին են ձերբակալել՝ Ֆաթիմա Մովլամլիին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ձերբակալվել է Meydan TV-ի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով։ Տեղեկությունը հաստատել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Մովլամլին դարձել է Meydan TV-ի գործով ձերբակալված 10-րդ լրագրողը։

Օրերս այս լրատվամիջոցի գործով ձերբակալվել էր նաև լրագրող Նուրլան Լիբրեն։

Meydan TV-ի լրագրողները ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 6-ին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Meydan TV-ն ու կալանավորված լրագրողները հերքում են մեղադրանքները։ Նրանք պնդում են, որ ձերբակալվել են լրագրողական գործունեության համար և ենթարկվել ճնշումների՝ կապված իրենց մասնագիտական գործունեության հետ։ 2025 թվականի փետրվարի 5-ին Meydan TV-ի մեկ այլ աշխատակից, ինչպես նաև «argument.az» կայքի գլխավոր խմբագիր Շամշադ Աղան նույնպես ձերբակալվել են նույն մեղադրանքով։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ և հասարակական ակտիվիստներ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղքը և իր ձերբակալությունը կապում է մասնագիտական գործունեության ու քաղաքական պատվերների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի