Բնակարանային գողություն Մրգաստանում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վաղարշապատի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ գողություն է կատարել Մրգաստան գյուղի մի տնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ի երեկոյան Էջմիածնի Բաղրամյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Փաստերի ճնշման տակ երիտասարդը խոստովանեց, որ նույն օրը, ժամեր առաջ, օգտվելով տանտերերի բացակայությունից, երկաթե լինգով բացել է տան եվրոպատուհանը, ռետինե ձեռնոցներ հագած մտել և հափշտակել զարդատուփ, որի մեջ եղել են արծաթե զարդեր, ոսկե մատանի և ժամացույց:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մետաղե լինգն ու ժամացույցը: Ըստ երիտասարդի` գողոնի մնացած մասը նետել էր ճանապարհին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, երիտասարդի մատնացույց արած տեղում` Մրգաստան գյուղի փողոցում, զննությամբ հայտնաբերվել է նետած զարդատուփը, որի կողքին ընկած էին երեք մատանի, մեկ թևնոց և երկու ականջօղ: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: