Դատախազությունը որևէ տեղեկություն չունի Վարդան Ղուկասյանի ձերբակալման վերաբերյալ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Դատախազությունը որևէ տեղեկություն չունի ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի ձերբակալման վերաբերյալ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ այսօր Հետքը գրել է այն մասին, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):

«ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։

Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։

Վերջին շրջանում Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ։

Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։

Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա»,- գրել է լրատվամիջոցը։

Նշենք, որ Ղուկասյանը անցել է նաև ՀՀ-ում քննվող քրեական գործերով, սակայն այս պահին որևէ գործով անցնում է, թե ոչ, նրա նկատմամբ հետախուզում առկա է, թե ոչ, մեզ հայտնի չէ․ Դատախազությունից այդ հարցերին պատասխանելու համարվմեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։