Բաքուն արձագանքել է Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Սումգայիթի դեպքերի վերաբերյալ փետրվարի 27-ի հայտարարության մեջ Հայաստանի ԱԳ նախարարության կողմից մեր երկրի հասցեին հնչեցրած պնդումները ոչ միայն լիովին անհիմն են, այլև պատմական փաստերի խեղաթյուրում և կեղծում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Բաքուն հերթական կեղծ քարոզչական թեզերով խեղաթյուրում է պատմական փաստերը՝ նշելով, թե, իբր, «այս հայտարարությունը Հայաստանի կողմից 1980-ականների վերջից ի վեր փորձ է թաքցնել բռնի գործողությունները՝ ուղղված Ադրբեջանի նկատմամբ անհիմն և անօրինական տարածքային պահանջների իրականացմանը, Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության զանգվածային արտաքսմանը, էթնիկ դրդապատճառներով սադրանքներին և ռազմական ուժի կիրառմանը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև Հայաստանին է մեղադրել Սումգայիթի իրադարձությունների համար՝ հայտարարելով, թե, իբր, «Սումգայիթում էթնիկ դրդապատճառներով անկարգությունները ԽՍՀՄ և Հայաստանի ղեկավարության, հայ շովինիստ գաղափարախոսների և ծայրահեղական կազմակերպությունների ծրագրած նպատակաուղղված սադրանքների անբաժանելի մասն էին»։

«Հայկական կողմը, մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն, թե 2023 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է էթնիկ զտումների քաղաքականություն, ավելի օգտակար կլիներ՝ դիտարկեր ադրբեջանցիների և ադրբեջանական ժառանգության դեմ կատարված հանցավոր գործողությունները ոչ միայն ներկայիս Հայաստանի տարածքում, այլև օկուպացիայի ժամանակ»,-հայտարարել է Հաջիզադեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի