Թուրքիայի իշխանությունների պահանջով սոցիալական մեդիա հարթակները գրաքննության են ենթարկում լրագրողների օգտահաշիվները

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Սոցցանցերի խոշոր հարթակներն արգելափակել են Թուրքիայում մի քանի լրագրողների օգտահաշիվների հասանելիությունը դատարանի որոշումներից հետո։ Միայն անցյալ շաբաթվա ընթացքում Աբդուրահման Գյոքի, Օքթայ Ջանդեմիրի և Ռուշեն Թաքվայի X-ի հաշիվները սահմանափակվել են: Գյոքի Instagram-ի և YouTube-ի էջերը նույնպես գրաքննության են ենթարկվել, ասվում է  Bianet-ի անդրադարձում։

Դատարանի որոշումներում բերվել են անորոշ հիմնավորումներ, օրինակ, «ազգային անվտանգությունը, հասարակական կարգը և ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը կանխելը»:

Գրաքննությունը համընկնում է ընդդիմադիր գործիչների դեմ կառավարության գործողությունների ակտիվացման հետ, ներառյալ՝ նոր քրդական խաղաղ գործընթացի քննարկումները, կառավարության կողմից ընդդիմադիր քաղաքապետարանների գրավումը և այլախոհության ճնշումը:

Ռուշեն Թաքվան լրատվամիջոցի հետ զրույցում քննադատել է Թուրքիայում լրագրողների նկատմամբ աճող ճնշումը՝ ասելով, որ լրագրողներին ստիպում են կողմնորոշվել։

«Լրագրողը լրագրող է, նա պետք է կանգնի ճշմարտության կողքին՝ անկախ ամեն ինչից»,- ասել է նա՝ հավելելով, որ գործող համակարգը քիչ տեղ է թողել անկախ լուսաբանման համար։

Թաքվան նկարագրել է, թե ինչպես 2017 թվականի նախագահական համակարգի անցումը կտրուկ փոխել է լրատվամիջոցների լանդշաֆտը Թուրքիայում՝ նրանց մեծամասնությանը մղելով կառավարական դիրքեր, մինչդեռ անկախ լրագրողները մշտական ճնշման են ենթարկվել:

«Այսօր լրատվամիջոցների 95 տոկոսն աջակցում է իշխանությանը՝ վայելելով հարմարավետ դիրք և այն անվանելով լրագրություն։ Մնացած 5%-ը շարունակում է պաշտպանել ճշմարտությունը, սակայն իսլամիստական կառավարությունը, օգտագործելով իր վերահսկողությունը դատական համակարգի վրա, համակարգված կերպով լռեցնում է այդ լրագրողներին»,- ասել է նա:

Թաքվան հինգ այլ լրագրողների հետ միասին ձերբակալվել էր կառավարության կողմից Վանի քաղաքապետի հոգաբարձու նշանակելու մասին լուրերի համար՝ մեղադրվելով «ապակողմնորոշիչ տեղեկություններ տարածելու» մեջ։ Նա ընդգծել է, որ լրագրողները, հատկապես՝ քրդերը, ավելի կոշտ բռնաճնշումների են բախվում, և կոչ է արել գործընկեր լրագրողներին միավորվել գրաքննության դեմ:

Գյոքը ևս քննադատել է սոցիալական մեդիայի հարթակներին՝ պետական գրաքննության պահանջներին համապատասխանելու համար: Նա X-ին, YouTube-ին և Meta-ին մեղադրել է իրենց սեփական բովանդակության քաղաքականությունից հրաժարվելու և կառավարության գրաքննությանն աջակցելու մեջ:

«Երբ նրանց ֆինանսական շահերը վտանգված են, նրանք անտեսում են իրենց կանոնները և կատարում են Թուրքիայի գրաքննության անօրինական պահանջները»,- ասել է լրագրողը։

Նա մատնանշել է, որ կոնկրետ գրառումների փոխարեն՝ արգելափակվում են ամբողջական օգտահաշիվներ, ալիքներ և կայքեր՝ դա որակելով որպես «կոլեկտիվ պատիժ», որն ազդում է ոչ միայն լրագրողների, այլև նրանց լսարանի վրա։

Թուրքիայում գործող սոցիալական մեդիա հարթակներն ավելի ու ավելի են ենթարկվում կառավարության գրաքննությանը, հատկապես այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին ընդունվեց «Սոցիալական մեդիա» օրենքը, որը ընկերություններից պահանջում է տեղական գրասենյակներ բացել երկրում՝ դարձնելով նրանց ավելի խոցելի կառավարության ճնշման նկատմամբ:

Լրագրողների օգտահաշիվների արգելափակումը մտահոգություն է առաջացրել մամուլի ազատության վերաբերյալ, և փորձագետները պնդում են, որ այս սահմանափակումները նպատակ ունեն լռեցնել ընդդիմության ձայները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի