Կառավարությունը որոշել է «Լիդիան Արմենիա»-ին 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել

Լուրեր

15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
Բոլորը

Կառավարությունն ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, կնպաստի սահմանամերձ մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև միջնաժամկետում կապահովի պետական բյուջեի էական մուտքեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100 տոկոս 5 000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5 % տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես սեփականություն: Ըստ նախարարության գնահատականների՝ ծրագրի իրականացումը դրականորեն կանդրադառնա տեղական շուկայի զարգացման ու զբաղվածության մակարդակի վրա: Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ, ինչն էլ կնպաստի մակրոտնտեսական առավել կայուն և դինամիկ զարգացող միջավայր ձևավորելուն՝ ինչպես ուղղակիորեն պետական և համայնքային բյուջեներ տուրքերի, հարկերի, տեղական վճարների միջոցով մուտքերի ապահովման միջոցով, այնպես էլ իր շղթայական դրական ազդեցությունը կունենա պահանջարկի առաջացման միջոցով այլ տնտեսավարողների գործունեության վրա (մատակարարներ, լոգիստիկա և այլն): Մասնավորապես, ընկերության կողմից որդեգրված համայնքների կայուն զարգացման քաղաքականության շրջանակում հանքի շահագործումը կբարձրացնի տեղական համայնքների բնակչության կյանքի մակարդակը և կխթանի ազդակիր համայնքներում տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացումը:

Ընկերության հավաստմամբ, ծրագրի շրջանակում շինարարությունն ու շահագործումն իրականացվելու է բնապահպանական, սոցիալական և կառավարման, ինչպես նաև առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ինչն իր ազդեցությունը կունենա հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վրա ևս: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: Բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված ռիսկերը քննարկելու նպատակով «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ (BDO) իրականցրել է ընկերության ֆինանսական կենսունակության գնահատման ուսումնասիրություն: Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:

Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման Կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք: Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը: