ԱՄՆ-ի աջակցությամբ ՀՀ ոստիկանական համակարգում կիբերլաբորատորիա ստեղծելու աշխատանքները ժամանակավոր դադարի փուլում են. ՆԳՆ

Լուրեր

19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի ոստիկանական համակարգում կիբերլաբորատորիա ստեղծելու աշխատանքները ժամանակավոր դադարի փուլում են՝ ԱՄՆ-ում արտաքին ծրագրերի առնչությամբ վերջին զարգացումներով պայմանավորված։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունը մանրամասնել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության շրջանակում նախատեսվող համագործակցության ուղղությունները։

-Հունվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության շրջանակում ներառված են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության զարգացման ուղղություններ։ Այս համատեքստում ցանկանում էին տեղեկանալ, թե ո՞ր ուղղություններով է նախատեսվում խորացնել ՀՀ ՆԳՆ-ի և ԱՄՆ համապատասխան կառույցների համագործակցությունը։

-Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորվել է երկկողմ արդյունավետ և թիրախային համագործակցություն, որը 2025թ. hունվարի 14-ին Վաշինգտոնում ձևակերպվեց արդեն որպես ռազմավարական գործընկերություն` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմամբ։ Փաստաթուղթը ՀՀ ներքին գործերի նախարարության մասով ներառում է հետևյալ ուղղությունները․

-աջակցություն ՀՀ ներքին գործերի նախարարության բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին. ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

-ընդհանուր անդրազգային քրեական սպառնալիքները, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը ու կիբերհանցավորությունը:

-Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։

-Արդյոք արդեն նախանշվել են կոնկրետ ծրագրեր կամ գործողություններ, որոնք իրականացվելու են այս գործընկերության շրջանակում։

-Հարկավոր է հստակ արձանագրել, որ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը հատուկ գործողությունների ծրագիր չէ, սա ռազմավարական բնույթի շրջանակային փաստաթուղթ է, որում արձանագրված են այն ուղղությունները, որոնցով կողմերը մտադիր են զարգացնել իրենց հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ռազմավարական շահերի վրա։ Գործընկերությունից բխող որևէ ծրագիր կամ գործողություն ներկայումս նախատեսված չէ։

-Ինչպե՞ս է նախատեսվում ապահովել ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի բարեփոխումների և կարողությունների զարգացման հարցում։ 

-Միացյալ Նահանգների կողմից ՀՀ ՆԳՆ համակարգի բարեփոխումների և կարողությունների զարգացման ուղղությամբ աջակցության ձևերին հնարավոր կլինի անդրադառնալ հստակ գործողության ծրագիր մշակելուց հետո։

-ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նաև նշել էր, որ ԱՄՆ-ի գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբերլաբորատորիա կառուցելու նախաձեռնությանը։ Ի՞նչ նպատակներ է ունենալու այս կիբերլաբորատորիան և ի՞նչ գործառույթներ է իրականացնելու։ Ի՞նչ փուլում է գտնվում դրա ստեղծման գործընթացը։ Ի՞նչ ֆինանսավորման կամ տեխնիկական աջակցության մասին է խոսքը, և ի՞նչ ձևաչափով է այն իրականացվելու։

-Կիբերհանցավորության դեմ իրականացվող պայքարի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարարությունը կարևորում է ոստիկանության համակարգում կիբերլաբորատորիա ստեղծելու նախաձեռնությունը, որի վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ Այս պահին աշխատանքները ժամանակավոր դադարի փուլում են՝ ԱՄՆ-ում արտաքին ծրագրերի առնչությամբ վերջին զարգացումներով պայմանավորված։