Հարցեր լսելու և խնդիրներին լուծումներ տալու պատրաստակամություն այս լսումներին չկար․ Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Որևէ խոսք չկար այն մասին, թե երբ այս նախագիծը իրականություն դառնա և ենթադրաբար եթե զարկ տրվի բիզնեսի և տնտեսության զարգացմանը, այս տարածքում դա ինչ հնարավորություն կարող է ունենալ»,- Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման ՇՄԱԳ փորձաքննության հայտի վերաբերյալ քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

«Բնակիչները չէին լսում, որ կան նաև խնդիրներ, որոնք իրենց իսկ շահերից են բխում, որպեսզի բարձրացվեն։ Հարցեր լսելու և խնդիրներին լուծումներ տալու պատրաստակամություն չկար և՛ բնակիչների դեպքում, և՛ առավել ևս նախաձեռնողների և համայնքի ղեկավարության դեպքում։ Իրականում հավանություն էր ակնկալվում լսումներից և այդ հավանությունը բուռն ծափահարությունների միջոցով ստացվում էր»,- ասաց Այվազյանը։

Հիշեցնենք՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ Ակունք համայնքի չորս բնակավայրում այսօր հանրային լսումներ էին հրավիրված։

Մանրամասները՝ տեսանյութում։