Ուկրաինացիների գրեթե 80%-ը պատրաստ է դիմակայել ռուսական պայմաններով խաղաղության գործարքին

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է առանձին բանակցություններ անցկացնել Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ, սակայն ինչ «գործարք» էլ նա կնքի ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի հետ, Ուկրաինայի քաղաքացիները պատրաստ են շարունակել պաշտպանել իրենց երկիրը անգամ մեծ կորուստների գնով, եթե դրա պայմանները իրենց չբավարարեն։ Այս մասին է վկայում անվտանգության, միջազգային հարաբերությունների և քաղաքականության հարցերով բրիտանացի փորձագետների ուսումնասիրությունը։

«Ես շատ լավ բանակցություններ եմ վարել Պուտինի հետ, բայց այդքան էլ լավ բանակցություններ չեմ ունեցել Ուկրաինայի հետ»,- փետրվարի 21-ին ասել է Թրամփը։

«Ուղերձը պարզ է. Վաշինգտոնը ձգտում է դադարեցնել պատերազմն իր և Ռուսաստանի պայմաններով՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում ուկրաինացիները։ Բայց եթե Թրամփը ստիպի Վլադիմիր Զելենսկիին համաձայնվել մի համաձայնագրի, որը չի համապատասխանում ուկրաինացիների նախապատվություններին, այն կարող է դադարեցնել վավերականությունը ստորագրվելուց անմիջապես հետո»,- գրում են Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի փորձագետները Foreign Affairs-ում հոդվածում:

Նշվում է, որ այս մասին են վկայում 2022 թվականի հուլիսին և վերջերս՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա Կիևի կառավարության անկախության հարցը և դրա անցումը Մոսկվայի վերահսկողությանը թույլ չտալը կարմիր գիծ է, որն ուկրաինացիները պատրաստ չեն անցնել։

Այսպիսով, Թրամփի մոտեցումը ոչ միայն խախտում է միջազգային դիվանագիտության հիմնական նորմերը, այլև ռազմավարական առումով թերի է, պնդում են հետազոտողները։ Վաշինգտոնն ունի լծակներ Կիևի վրա, առաջին հերթին՝ ռազմական օգնության հարցում, բայց նա չի կարող պարզապես պատվիրել Ուկրաինային վայր դնել զենքերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի