«Դժվարին պայքար իրավունքների համար»․ ազատությունն աշխարհում նվազում է արդեն 19-րդ տարին անընդմեջ․ Freedom House-ի զեկույցը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

Ընդհանուր առմամբ, Freedom House-ի վարկանիշը ներառում է 195 երկիր և 13 տարածք, որոնց ազատությունը գնահատվում է 25 ցուցանիշով (յուրաքանչյուրին տրվում է մինչև չորս միավոր)։ Անցյալ տարի քաղաքական և քաղաքացիական ազատությունների հետ կապված ամենավատ իրավիճակը եղել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում: Ազատությունն այնտեղ, ըստ Freedom House-ի, նույնիսկ անցել է բացասական ցուցանիշը:

Ամենաազատ երկիրը Ֆինլանդիան է, որը հարյուրից հարյուր միավոր է ստացել։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան ընդամենը մեկ միավորով են զիջում առաջատարին:

Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի՝ ազատությունն աշխարհում նվազում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը վատթարացել է 60 երկրներում և բարելավվել 34 երկրներում։ Մարդկության 20%-ն այժմ ապրում է ազատ, իսկ 40%-ը՝ մասամբ ազատ և անազատ երկրներում։

Զեկույցում նշվում է, որ տարիներ շարունակվող զինված հակամարտությունները, ներառյալ՝ քաղաքացիական պատերազմները, պետությունների միջև բախումները և ոչ պետական զինված խմբավորումների մասնակցությամբ կռիվները, վնասակար ազդեցություն են ունեցել անվտանգության և ազատության վրա և կազմել են 2024 թվականի երկրորդ հիմնական թեման:

Կրեմլի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվել է, և առաջին անգամ դրսևորվել է հազարավոր զորքերի տեղակայմամբ, որոնք ուղարկվել էին Հյուսիսային Կորեայի ռեժիմի կողմից՝ օգնելու ռուս զինվորականներին: Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում ուկրաինական ինքնությունը վերացնելու Մոսկվայի ջանքերն ակտիվացել են: Այս արշավի շրջանակում, ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, բնակիչներին ստիպում են ընդունել ռուսական անձնագրեր, իսկ ուկրաինացի երեխաներին փորձում են «ռուսացնել», նույնիսկ պատրաստում են նրանց ռուսական զինվորական ծառայության համար:

Վերլուծաբաններն արձանագրել են Ռուսաստանում նախագահական ընտրությունների ընտրական գործընթացի բոլոր հնարավոր խախտումները՝ ընտրական կանոնների փոփոխություն, իրական մրցակցության բացակայություն, վարչական ճնշում, կեղծիքներ, բռնություն թեկնածուների և/կամ ընտրական հանձնաժողովի աշխատակիցների նկատմամբ, բողոքի ակցիաների ճնշում, հարձակումներ ընտրատեղամասերի վրա։ Ռուսաստանից բացի՝ ընտրախախտումների հնարավոր բոլոր տարբերակները գրանցվել են միայն Պակիստանում ու Վենեսուելայում։

Թարգմանութոյւնը՝ Տաթև Ֆռանգյանի