Ալիևը հասկանում է, որ ինքը՝ որպես լիդեր, զիջում է Փաշինյանին․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Մենք սկսում ենք հումանիտար մարդասիրական գործողություններ իրականացնել Սիրիայում, և Կառավարության այս որոշումը դուրս է Հայաստանի ավանդական քաղաքականությունից, որը հիմնակում հաջողված էր, սակայն այս որոշմամբ ՀՀ-ն ակտիվ քայլ է կատարում այն տարածաշրջանում, որտեղ կա հայկական համայնք, և սա կնպաստի, որ ձևավորվի ՀՀ-ի նոր կերպարը, որը, փաստորեն, առավել ակտիվ է սկսել վարել իր արտաքին քաղաքականությունը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը թավշյա հեղափոխությունից հետո։

Վերջինս շեշտադրեց՝ արժեքային և գաղափարների վրա հիմնված հեղափոխությունը, փաստորեն, վերաձևակերպվում է նաև արտաքին քաղաքականության մեջ։ «Մենք կսկսենք վարել այնպիսի քաղաքականություն, որը հիմնված կլինի ոչ թե կոմպլեմենտարիզմի, այլ մեր ինքնության վրա։ Հայաստանը սկսում է գնալով ավելի հասկանալի դառնալ աշխարհի համար,  և մի շարք երկրների ղեկավարներ, հանդիպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սկսեցին ավելի խորքային հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»,- ասաց նա։

Խոսելով Արցախի հարցի վերաբերյալ հետագա զարգացումների և Փաշինյան-Ալիև հանդիպման մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ալիևը հասկանում է, որ ինքը՝ որպես լիդեր, զիջում է Փաշինյանին, քանի որ ներկայացնում է արդեն մոռացված մի ավտորիտար համակարգ, իսկ Փաշինյանը՝ այնպիսի համակարգ, որը գնում է դեպի ապագան։ «Հետևաբար Ալիևը պետք է բանակցի մի մարդու հետ, ով ի սկզբանե ունի առավելություն՝ այդ թվում և միջնորդների համար»,- ասաց արևելագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։