Ուկրաինան այսուհետ ևս կպայքարի իր անկախության համար, բայց առանց օգնության չենք կարողանա․ Անժելա Սլոբոդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

«Ոչ ոք մինչև վերջին պահը չէր հավատում, որ պատերազմը հնարավոր է»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է լրագրող, «Нашествие» («Ներխուժում»-2023) ֆիլմի հեղինակ Անժելա Սլոբոդյանը։

Նրա ֆիլմի ցուցադրությունը փետրվարի 24-ին էր՝ ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, Երևանում՝ Կինոյի տանը։ Անժելան ռուսական բանակի կողմի օկուպացված Խերսոնում ապրել է մինչև հուլիս, մեկ ամիս ռուսական գերության մեջ է եղել։ Նրա խոսքով՝ օկուպացիայի սկզբում ռուսական բանակը դաժան էր վարվում, այնուհետև նոր հրահանգներ է ստացել։ Ուկրաինացի լրագրողի խոսքով՝ նրանք նաև ցնցված էին, որ ռուսախոս Խերսոնում ոչ ոք իրենց չէր սպասում, մարդիկ դուրս էին գալիս ռուսական օկուպացիայի դեմ ցույցերի։

Անդրադառնալով Ուկրաինային քաղաքական աջակցության և ԱՄՆ քաղաքականությունում փոփոխություններին՝ լրագրողը նշում է, որ Ուկրաինան այսուհետ ևս կպայքարի իր անկախության համար, սակայն առանց եվրոպական օգնության անհնար կլինի։

«Ուկրաինան Եվրոպայի վրա է խաղադրույք արել»,- նշում է Սլոբոդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան