Բաքվի դատարանում հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերի

Լուրեր

16.02.2026 | 19:13
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
16.02.2026 | 19:00
Կաթողիկոսին կարող են ձերբակալել, եթե ՔՊ-ն հաղթի հունիսի 7-ին․ մեղադրանքի առաջադրումը կանխատեսելի էր․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:48
Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 18:43
Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա
16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
16.02.2026 | 17:15
Խաբիբ Նուրմագոմեդովը տարեկան 46 միլիոն դոլար եկամուտ կունենա ԱՄԷ-ում
16.02.2026 | 16:59
Պայթյուն Թալինի բենզալցակայաններից մեկում․ այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել և կրկին առարկություններ հայտնել դատարանի կազմի վերաբերյալ։ Միջնորդությունը մնացել է առանց քննարկման։

Ավելի ուշ գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հնչեցրել է դատախազության առաջարկը՝ կապված դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության հետ։ Վարդանյանը և նրա պաշտպան Ավրաամ Բերմանը ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ առաջարկություններ չեն արել։

Այնուհետև Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով։ Դատավորն ընդմիջում է հայտարարել՝ բուժզննում ապահովելու համար։

Ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը քրեական դատավարության կողմերին բացատրել է դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման կարգը։

Ռուբեն Վարդանյանից պահանջել են ինքնակամ ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։ Այնուհետև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները սկսել են նրան հարցեր տալ։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը Վարդանյանին հարցրել է, իբր, «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացման», նյութական և այլ վնաս պատճառելու վերաբերյալ նրա վերաբերմունքի մասին։

Վարդանյանին հարցեր են ուղղել նաև «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացմանը հանգեցրած իրադարձությունների», Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրամի հետ ունեցած կապի, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու մասին։ Միաժամանակ, հարցեր են հնչել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին հարցեր է ուղղել նաև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին՝ հետաքրքրվելով, թե ով է երաշխավորել նրա նշանակումն այս պաշտոնում և ում հետ է խորհրդակցել այդ հարցով։

Բացի այդ, թարգմանչի մասնակցությամբ ցուցադրվել է քրեական գործի նյութերից հարցազրույց Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետական դատախազները հարցեր են տվել դատարանում ցուցադրված հարցազրույցից բխող մի շարք կետերով։

Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի