Բլդին ու սպառնալիքներով ձայնագրությունը․ ավագանու ՀՀԿ-ական նախկին անդամի հոր պահանջը բնակիչներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:41
2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:30
Ռուսաստանն անմեղսունակ արտաքին քաղաքականություն ունի, Հայաստանը պետք է պատրաստվի վատագույնին․ Գարրի Կասպարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:23
ՀԿԿ-ն Արման Սահակյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել․ «Մեկի ջեբը 20 հազար կդնես, մեկին 10»
05.06.2026 | 17:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը քաղաքական ուժերին կոչ է անում հանձնառու լինել ժողովրդավարությանն ու եվրաինտեգրմանը
05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
05.06.2026 | 17:03
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
05.06.2026 | 16:50
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով
Բոլորը

«-Ինչի՞ ես իմ էրեխուն տնից դուրս հանում։ – Դու որ դատի էիր տալիս, չէի՞ր մտածում։ -Մենակ ե՞ս եմ դատի տվել։ -ի՞նչ կապ ունի, քեզ եմ ասում՝ դավայ»։

Ձայնագրությունում չորս երեխայի մայր Լիանա Պետրոսյանի և «Բլդի» մականունով հայտնի Աշոտ Ավանեսյանի խոսակցությունն է։ Լիանան ապրում է Արարատյան 90 հասցեի շենքում։ Վստահեցնում է, որ տարիներ առաջ Աշոտ Ավանեսյանին գումար է տվել շենքի բնակարաններից մեկի սեփականատեր դառնալու խոստման դիմաց, բայց բնակարանը չի ստացել։

Աշոտ Ավանեսյանի որդին՝ Հովհաննես Ավանեսյանը, մինչև 2018 թվականը Երևանի ավագանու անդամ էր ՀՀԿ խմբակցությունից։

Factor TV-ի հետ զրույցում Աշոտ Ավանեսյանը Լիանա Պետրոսյանի հետ ակնհայտ սպառնալիքներով խոսելու փաստն այսպես մեկնաբանեց․ «Ասել եմ՝ ինչո՞ւ եք իմ դեմ բողոքել, ինչ պատճառ ունենք, ինչ կարգավիճակ ունեք։ Էդ ի՞նչ զապիս ունեն, խաբեությամբ ապրել են, ինձ էլ դատի են տվել»։

Արարատյան 90 հասցեում գտնվող նախկին տեխնիկումի շենքում 45 ընտանիք է ապրում։ Բնակիչներից մի քանիսը նույն խնդրով ահազանգել են Factor TV-ի խմբագրություն և հայտնել, որ տարբեր ժամանակահատվածում Ավանեսյանին գումար են տվել այս կացարանների սեփականաշնորհման իրավունք ձեռք բերելու համար, բայց չեն ստացել։

Այս շենքում է տեղակայված նաև Ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամը։ Նուշիկ Հակոբյանը փոխանցում է, որ արդեն 22 տարի տարի բնակվում է այստեղ և Աշոտ Ավանեսյանին նախ 500 դոլար, իսկ հետո 500 հազար դրամ է տվել։ Նրա տան պատից այն կողմ մարզադահլիճ է։

Բնակիչները պայքարում են սեփականաշնորհման վկայականներ ունենալու համար, դիմել են նաև դատարան։ Ասում են՝ իրենց այդ քայլերը հունից հանել են Աշոտ Ավանեսյանին, և այժմ նրանց սպառնում է՝ ազատել բնակարանները։

Նուշիկ Հակոբյանը դիմել է դատարան, մարտի 18-ին նախատեսված է հերթական նիստը։ Մինչ այդ, բնակիչներն ահազանգում են, որ խաբեության զոհ են դարձել։ 71-ամյա Նատալիա Նազարյանն էլ պնդում է, որ ինքն էլ 15 տարի առաջ է 1500 դոլար վճարել ու մնացել ձեռնունայն։

Շենքի հարևանությամբ գտնվող տանը բնակվող Վարդենի Գրիգորյանն էլ վստահեցնում է, թե Աշոտ Ավանեսյանին գումար է տվել, այս տարածքը գնել, տուն կառուցել, բայց էլի գործարքը տեղի է ունեցել առանց փաստաթղթերի։

Աշոտ Ավանեսյանը բոլոր հնչեցրած մեղադրանքները համարում է զրպարտություն։

Բնակիչները հակադարձում են՝ նշելով, որ իրենց ոչ միայն ահաբեկում են, այլ նաև կանգնած են անօթևան դառնալու վտանգի առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան