Ցավալի է, որ զոհեր ենք ունեցել, բայց արդյոք մեքենա այրող ցուցարարը խաղա՞ղ ցուցարար էր. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցավալի է, որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ զոհեր ենք ունեցել, բայց արդյոք մոլոտովի կոկտեյլ օգտագործող, մեքենա այրող ցուցարարը խաղաղ ցուցարար էր»․ այսօր Հակակոռուպցիոն դատարանում նման հարցադրմամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի իրադարձությունների գործով Քոչարյանին և մյուսներին վերագրվող մեղադրանքին:

Պաշտպանը խոսեց նաև այն մասին, որ Դատախազությունը ապօրինի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը այն դեպքում, երբ այդ հրամանագիրը միայն Սահմանադրական դատարանը կարող էր գնահատել:
Վարդևանյանը բարձրաձայնեց նաև այն մասին, որ Քոչարյանի նկատմամբ ի սկզբանե քրեական հետապնդում է հարուցվել առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու:
«Չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործողություններում ոչ իրավաչափ բնույթ չի եղել բայց նույնիսկ եթե այլ գնահատականն է ներկայացնում մեղադրողը, ապա գործառույթային անձեռնմխելիությունից ելնելով՝ քրեական հետապնդումը չէր կարող հարուցվել ի սկզբանե. նախկինում ենթակա էր դադարեցման իսկ ներկա պայմաններում՝ առհասարակ ենթադրյալ արարքի իրավաբանական գնահատականը փոփոխելուն ուղղված որևէ գործողություն չի կարող կատարվել»,- ասաց Վարդևանյանը:

Արաքս Մամուլյան